«Չելսիի» պաշտպան Տրևո Չալոբան կարող է հեռանալ լոնդոնյան թիմից ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում, հայտնել է ինսայդեր Էկրեմ Կոնուրը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը շահավետ տարբերակներ ունի կարիերան Իտալիայի առաջնությունում շարունակելու համար։ Պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են Ա Սերիայի երկու թոփ ակումբներ՝ «Յուվենտուսը» և «Ինտերը»։
24-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը: Նա անգլիական ակումբում հանդես է գալիս 2021 թվականի ամառվանից։ Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատել է 18 միլիոն եվրո։