«Էվերթոնը» իր պաշտոնական կայքում հայտարարել է պաշտպան Էշլի Յանգի հետ պայմանագիր կնքելու մասին։
Նշվում է, որ 38-ամյա անգլիացի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։
Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է «Ասթոն Վիլան»: Անցած մրցաշրջանում Յանգը թիմի կազմում անցկացրել է 32 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։
Transfermarkt-ը պաշտպանի արժեքը գնահատում է 600 հազար եվրո։