«Մանչեսթեր Յունայթեդը» դեռ չի ավարտել «Ինտերի» դարպասապահ Անդրե Օնանին ձեռք բերելու գործարքը, հայտնում է Daily Mail-ը:
Ինտերը ֆուտբոլիստի համար պահանջում է 60 մլն եվրո։ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վճարել 50 մլն եվրո։
Նշվում է, որ մանկունիանցիները կարող են նոր մրցաշրջանը սկսել Դին Հենդերսոնով՝ որպես թիմի հիմնական դարպասապահ։