«Ինտերի» դարպասապահ Անդրե Օնանան շուտով կմիանա «Մանչեսթեր Յունայթեդին», հայտնում է Evening Standard-ը:
Աղբյուրի համաձայն՝ 27-ամյա կամերունցու տրանսֆերի գումարը կկազմի 50 միլիոն եվրոյից մի փոքր պակաս։
2022/23 մրցաշրջանում Օնանան բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում՝ բաց թողնելով 36 գոլ և 19 անգամ անառիկ պահել դարպասը։
Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։