«Չելսիի» կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը այսօր՝ հուլիսի 12-ին, կդառնա «Միլանի» ֆուտբոլիստ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր Twitter-ում։
Աղբյուրի տեղեկություններով՝ վաղը ֆուտբոլիստը կանցնի բուժզննում և պայմանագիր կստորագրի իտալական ակումբի հետ։ Դրանից հետո «Միլանը» պաշտոնապես կհայտարարի տրանսֆերի մասին։
2022/2023 մրցաշրջանում Պուլիշիչը «Չելսիի» կազմում անցկացրել է 30 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ էր մինչև 2024 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 25 մլն եվրո։
Ավելի վաղ իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Պուլիշիչը հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում», որի հետ նվաճել է Գերմանիայի գավաթը։ «Չելսիի» հետ 24-ամյա կիսապաշտպանը հաղթել է Չեմպիոնների Լիգան, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը։