Գլեյզերների ղեկավարությամբ «Մանչեսթեր Յունայթեդի» ամենատապալված տրանսֆերների տասնյակը

Goal հրատարակությունը կազմել է Գլեյզերների ընտանիքի ղեկավարությամբ «Մանչեսթեր Յունայթեդի» ամենատապալված տրանսֆերների տասնյակը։

«Մանչեսթեր Յունայթեդը» Գլեյզերների ընտանիքին պատկանում է 2005 թվականից: Նրանց գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» տրանսֆերների վրա ծախսել է ավելի քան 2 միլիարդ եվրո: «Յունայթեդի» 2022 թվականի ռեկորդային ամառը ծախսերի առումով եղել է այն ժամանակ, երբ «կարմիր սատանաները» ավելի քան 245 միլիոն եվրո են ծախսել նոր ֆուտբոլիստների վրա:

Գլեյզերների ղեկավարությամբ «Մանչեսթեր Յունայթեդի» ամենատապալված տրանսֆերների վարկանիշը հետևյալն է.

1) Ալեքսիս Սանչես (2018 թվականի «Արսենալից»)
2) Անխել դի Մարիա (2014 թվականին Մադրիդի «Ռեալից»)
3) Ռոմելու Լուկակու (2017 թ. «Էվերթոնից»)
4) Պոլ Պոգբա (2016թ. «Յուվենտուսից»)
5) Ջեյդոն Սանչո (2021 թվականին Դորտմունդի «Բորուսիայից»)
6) Հարի Մագուայեր ​​(«Լեսթերից» 2019 թ.)
7) Մեմֆիս Դեպայ («ՊՍՎ Էյնդհովենից» 2015 թ.)
8) Ռադամել Ֆալկաո (2014/2015 մրցաշրջանում վարձավճարով «Մոնակոյից»)
9) Վիլֆրիդ Զահա («Քրիսթալ Փելասից» 2013 թ.)
10) Դոնի վան դե Բեկ («Այաքսից» 2020 թ.)