«Ինտերի» դարպասապահ Սամիր Հանդանովիչը չի երկարաձգի պայմանագիրը «Ինտերի» հետ, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
38-ամյա սլովենացու պայմանագիրը ավարտվել է հուլիսի 1-ին: Նա այժմ ազատ գործակալի կարգավիճակում է։
Հանդանովիչը «Ինտերում» է հանդես գալիս 2012 թվականից։ Ներաձուրիների կազմում նա անցկացրել է 455 հանդիպում՝ բաց թողնելով 471 գոլ և 166 անգամ անառիկ պահել դարպասը։