ՊՍԺ-ն առաջին առաջարկն է արել «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմենի համար: Ինչպես հայտնում է նեապոլիտանական Il Mattino թերթը, փարիզցիները հարձակվողի համար առաջարկել են 110 միլիոն եվրո, սակայն այս գումարը չի համապատասխանում «Նապոլիի» սահմանած գնին:
Օսիմհենի գործակալ Ռոբերտո Կալենդան գիտի, որ ֆուտբոլիստին նման գումարի դիմաց բաց չեն թողնի։ Առայժմ ՊՍԺ-ն մտադիր չէ բավարարել «Նապոլիի» պահանջները։ ՊՍԺ-ն պատրաստ է Օսիմենին պայմանագիր առաջարկել տարեկան 12 միլիոն եվրոյի դիմաց։
Կալենդան հույս ունի, որ ՊՍԺ-ն եւս մեկ առաջարկ կանի։ Նշվում է, որ Լուիս Էնրիկեն հիացած է Օսիմհենով։ Նախորդ մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում «Նապոլիի» կազմում անցկացրած 39 խաղում դարձել է 31 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: