Պյեր-Էմիլ Հոյբյերգը կարող է կարիերան շարունակել Լա Լիգայի ակումբներից մեկում

Մադրիդի «Ատլետիկոն» այս ամառ ակտիվորեն կենտրոնական կիսապաշտպան է փնտրում: «Թոթենհեմի» կիսապաշտպան Պյեր-Էմիլ Հոյբյերգը կարող է լինել առաջին տարբերակը՝ ըստ Mundo Deportivo-ի:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Թոթենհեմը» պատրաստ է վաճառել դանիացի ֆուտբոլիստին ողջամիտ գնով, սակայն այժմ 27-ամյա ֆուտբոլիստի գնահատականները ակումբների կողմից շատ տարբեր են։ «Թոթենհեմը» ցանկանում է նվազագույնը 40 միլիոն եվրո ստանալ իր կիսապաշտպանի համար, մինչդեռ Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը պատրաստ է առաջարկել ընդամենը 22 միլիոն եվրո, իսկ ինքը՝ Պիեռ-Էմիլը, բաց է «Ատլետիկո» տեղափոխվելու համար:

2022/2023 մրցաշրջանում Հոյբյերգը «Թոթենհեմի» կազմում անցկացրել է 44 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի  արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 45 միլիոն եվրո: