ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն խոսել է «Ոսկե գնդակի» համար պայքարում իր հեռանկարների մասին։
«Այո, հիմա ես մտածում եմ «Ոսկե գնդակի» մասին, բայց եթե նույնիսկ ես չեմ մտածում դրա մասին, մարդիկ են սկսում մտածել իմ մասին, քանի որ իմ անունը միշտ հնչում է նման քննարկումների ժամանակ։
Արդյո՞ք մարդիկ կարծում են, որ ես տպավորիչ խաղացի: Դա ինձ ուրախացնում է և վստահություն է տալիս՝ շարունակելու անել այն, ինչ անում եմ»,- ասել է ՊՍԺ-ի հարձակվողը NCI հեռուստաալիքին տված հարցազրույցում։