«Յուվենտուսը» հարձակվող է փնտրում

«Յուվենտուսը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդով, հայտնում է La Repubblica-ն:

Վերջին անգամ հարձակվողը դաշտ է դուրս եկել 2022 թվականի սկզբին` հունվարին նա կալանավորվել է բռնաբարության և իր ընկերուհու նկատմամբ բռնության մեղադրանքով:

2023 թվականի փետրվարի 2-ին հայտնի դարձավ, որ Մեծ Մանչեսթերի ոստիկանությունը փակել է գործը ֆուտբոլիստի մեղադրանքով, սակայն նա չի վերադարձել «Մանչեսթեր Յունայթեդ», քանի որ ակումբը ներքին հետաքննություն է անցկացրել իրավիճակի վերաբերյալ։

Անցած մրցաշրջանում «Յուվենտուսը» զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում: