Ժոան Լապորտա․ «Երբ մենք ունենանք այնպիսի կազմ, ինչպիսին ցանկանում է Չավին՝ կատարյալ կլինի»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է գլխավոր մարզիչ Չավիի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման մասին։

«Երբ մենք ունենանք այնպիսի կազմ, ինչպիսին ցանկանում է Չավին՝ կատարյալ կլինի: Դա կլինի, բայց ճիշտ ժամանակին և երբ ակումբը կունենա դրա անհրաժեշտությունը: Մենք պետք է տեսնենք, թե ինչ իրավիճակ ունենք, քանի որ Չավին նույնպես կախված է դրանից, բայց դուք կարող եք հանգիստ լինել, քանի որ նա և իր թիմը երաշխավորել են երկարաձգումը:

Ակումբի շրջանակներում Չավին և նրա թիմը կարող են գոհ լինել իրենց աշխատանքային և աշխատավարձային իրավիճակից»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բարսելոնան» մտադիր է բաժանվել ութ ֆուտբոլիստից։