Ժոան Լապորտան պատմել է, թե քանի ֆուտբոլիստ է պատրաստվում գնել այս ամռանը

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան պատմել է, թե քանի ֆուտբոլիստ է պատրաստվում գնել և ինչ դիրքեր են պատրաստվում հզորացնել «կապտանռնագույնները»։

«Ըստ Չավիի պահանջների՝ մենք պետք է ձեռք բերենք ևս երեք ֆուտբոլիստների՝ երկու կենտրոնական կիսապաշտպանի և մեկ եզրայինի աջ կողմում։ Չեմ կարծում, որ մենք մեծ գումարներ կծախսենք այս տրանսֆերների վրա։

Իրականում մենք ունենք մի քանի հնարավորություն, մի երկու տարբերակ։ Չավին մեզ ասաց, որ ի վիճակի է մրցել ներկայիս կազմով, բայց մենք միշտ պետք է ձգտենք հասնել առավելագույն արդյունքի՝ նախորդ մրցաշրջանի հաջողությունը կրկնելու և գերազանցելու համար»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բարսելոնան» մտադիր է բաժանվել ութ ֆուտբոլիստներից։