«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան անդրադարձել է ՊՍԺ-ի հետաքրքրությունը թիմի հարձակվող Ուսման Դեմբելեի նկատմամբ։
«Այս պատմությունը ես էլ եմ լսել մեկ տարի առաջ, բայց դա տեղի չունեցավ։ Դեմբելեն ցանկանում է մնալ «Բարսելոնայում»: Կարծում եմ, որ նա չի շտապում հեռանալ»,- Լապորտայի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն Դեմբելեին դիտարկում է որպես Կիլիան Մբապպեի փոխարինող, ով մոտ է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբից հեռանալուն։