Հարի Քեյնը այլ ցանկություն ունի

«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը չի ընդունի ՊՍԺ-ի առաջարկը, հայտնում է Bild-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ փարիզցիները պատրաստ են «Թոթենհեմին» 100 միլիոն եվրո առաջարկել 29-ամյա հարձակվողի համար։

Աղբյուրի համաձայն՝ Քեյնը կմերժի ՊՍԺ-ի առաջարկը, քանի որ հետաքրքրված է միայն «Բավարիա» տեղափոխությամբ։

2022/23 մրցաշրջանում Քեյնը լոնդոնցիների կազմում անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով 32 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ։