Ֆեդերիկո Կիեզան կարիերան շարունակելու երկու տարբերակ ունի

«Լիվերպուլը» և «Նյուքասլը» չեն կարողանա ձեռք բերել «Յուվենտուսի» հարձակվող Ֆեդերիկո Կիեզային, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում անգլիական երկու ակումբներն էլ։ Իտալացուն հավակնում էր նաև «Ասթոն Վիլան», սակայն ֆուտբոլիստին այս տարբերակը չի հետաքրքրում:

Թուրինցիները պատրաստ են քննարկել առաջարկները, սակայն նրանք չեն ցանկանում վաճառել ֆուտբոլիստին 50 միլիոն եվրոյից պակաս գումարով։

Կիեզայի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Նախորդ մրցաշրջանում նա 33 խաղում դարձել է 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը հարձակվողին գնահատում է 40 միլիոն եվրո։