«Չելսիին» առաջարկել են պայմանագիր կնքել Վիլիանի հետ

«Չելսիին» առաջարկել են պայմանագիր կնքել նախկին կիսապաշտպան Վիլիանի հետ, հայտնում է լրագրող Նաթան Գիսինգը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 34-ամյա բրազիլացու ներկայացուցիչները կապ են հաստատել լոնդոնցիների հետ, սակայն ակումբը հետաքրքրություն չի ցուցաբերել ֆուտբոլիստի վերադարձով։ Վիլիանը նախկինում հանդես է եկել «Չելսիում» 2013-ից 2020 թվականներին։

Վիլիանի վերջին ակումբը եղել է «Ֆուլհեմը», որի հետ պայմանագիրը ավարտվել է այս ամառ։