Մյունխենի «Բավարիան» պատրաստվում է այս տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնին: Այս մասին հայտնում է Sport Bild-ը։ Եթե «Թոթենհեմը» չվաճառի Քեյնին այս ամառ, «Բավարիան» կարող է փորձել ձեռք բերել նրան 2024 թվականին, երբ ավարտվի անգլիացի հարձակվողի պայմանագիրը «Թոթենհեմի» հետ, հայտնում է աղբյուրը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Թոթենհեմին» չի բավարարել Հարի Քեյնի համար «Բավարիայի» առաջարկը 80 միլիոն եվրոյի չափով։
2022/2023 մրցաշրջանում Հարին Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրել է 38 հանդիպում, խփել 30 գոլ և կատարել երեք արդյունավետ փոխանցում։ Անգլիացի հարձակվողը հիմնական թիմում հանդես է գալիս 2011 թվականից։