Լուիս Էնրիկեն ցանկանում է, որ ակումբը ձեռք բերի «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնին

ՊՍԺ-ի նոր մարզիչ Լուիս Էնրիկեն ցանկանում է, որ ակումբը ձեռք բերի «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնին, ասվում է PSG COMMUNITY-ի թվիթերում:

Աղբյուրի համաձայն՝ փարիզցիները պատրաստ են հարձակվողին առաջարկել հինգ տարվա պայմանագիր՝ 16 միլիոն եվրո աշխատավարձով մեկ մրցաշրջանի համար։ Նշվում է, որ Էնրիկեի առաջարկով հետաքրքրված է անձամբ Քեյնը, սակայն ցանկանում է երեք տարվա պայմանագիր կնքել։

ՊՍԺ-ի և «Թոթենհեմի» միջև բանակցություններն արդեն սկսվել են։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քեյնի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Բավարիան»։

Քեյնը «Թոթենհեմում» հանդես է գալիս 2011 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։ Նախորդ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 49 հանդիպման, որոնցում խփել է 32 գոլ և կատարել 5 արդյունավետ փոխանցում։