Իսպանիայի դատախազությունը բողոք է ստացել «Վալենսիայի» բաժնետերերից, որոնք պահանջում էին պատժել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին՝ հարձակվող Վինիսիուսի հետ կապված իրավիճակից հետո ռասիզմի կեղծ մեղադրանքների համար, հայտնում է Marca-ն։ Բաժնետերերը մասնագետին մեղադրել են «Վալենսիայի» ու նրա երկրպագուների իմիջը վնասելու մեջ։
Հիշեցնենք, որ Լա Լիգայի 35-րդ տուրի հանդիպման ժամանակ «Վալենսիայի» երկրպագուները վիրավորել էին Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին, ինչի պատճառով խաղը դադարեցվել էր ութ րոպեով։ «Վալենսիան» ստացել է 45 հազար եվրո տուգանք և «Մեստալլայի» տրիբունաներից մեկի փակումը հինգ խաղով, սակայն հետագայում պատիժը կրճատվել է մինչև երեք խաղ և 27 հազար եվրո:
Անցած մրցաշրջանի վերջում Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը՝ առաջ անցնելով «Բարսելոնայից»։