Սերխիո Ռոբերտոն «Բարսելոնայի» նոր ավագն է

Երկուշաբթի՝ հուլիսի 10-ին, կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստները վերադարձել են մարզումներին, և ակումբն օգտվել է այս պահից՝ հանրությանը ներկայացնելու առաջին թիմի նոր ավագին։ Ավագը դարձել է Սերխի Ռոբերտոն։

«Առաջին օրը որպես ավագ»,- գրված է Ռոբերտոյի լուսանկարում, որը հրապարակվել է «Բարսելոնայի» մամուլի ծառայության Twitter-ում։

31-ամյա կիսապաշտպանից բացի ավագի դերին հավակնում էին գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը և ֆրանսիացի վինգեր Ուսման Դեմբելեն։

Իսպանական Լա Լիգայի 2022/2023 մրցաշրջանում Սերխի Ռոբերտոն «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 23 հանդիպում՝ 15 անգամ խաղադաշտ դուրս գալով առաջին րոպեներից։ Կիսապաշտպանը խփել է չորս գնդակ և կատարել մեկ արդյունավետ փոխանցում։ «Բարսելոնան» 38 խաղում 88 միավորով նվաճեց Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը։