Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը մոտ ժամանակներս կտեղափոխվի «Ալ-Հիլալ»

«Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը մոտ ժամանակներս կտեղափոխվի «Ալ-Հիլալ»: Սաուդյան ակումբը լիարժեք տրանսֆերային համաձայնության է եկել և՛ ֆուտբոլիստի, և՛ ակումբի հետ, հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը Twitter-ի իր միկրոբլոգում։

Աղբյուրի տեղեկություններով՝ «Ալ-Հիլալը» իտալական ակումբի հետ համաձայնեցրել է տրանսֆերը 40 միլիոն եվրոյով, սերբ կիսապաշտպանը երեք տարվա պայմանագիր կկնքի՝ մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ՝ 20 միլիոն եվրո աշխատավարձով:

Այս տրանսֆերը մեծ ձեռքբերում կլինի ամբողջ լիգայի համար: Միևնույն ժամանակ, սաուդյան ակումբը դեռևս ծրագրեր ունի տրանսֆերի հանելու «Մանչեսթեր Սիթիի» և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բերնարդու Սիլվային՝ չնայած գործարքի բարդությանը:

Սերգիու Միլինկովիչ-Սավիչը նախորդ մրցաշրջանում հռոմեացիների կազմում անցկացրել է 47 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 11 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրը «Լացիոյի» հետ ավարտվում է հաջորդ տարի։ Transfermarkt-ի տվյալներով՝ սերբ ֆուտբոլիստի մոտավոր արժեքը կազմում է 50 մլն եվրո։