Մարիո Ռուին կարող է տեղափոխվել «Ալ-Նասր»

«Նապոլիի» ձախ պաշտպան Մարիո Ռուին կարող է տեղափոխվել «Ալ-Նասր»:

Սաուդյան Արաբիայի ակումբը հետաքրքրված է Պորտուգալիայի հավաքականի 32-ամյա ֆուտբոլիստով, հաղորդում է լրագրող Ալֆրեդո Պեդուլլան։

Ռուիի պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը: