«Ինտերը» բանակցություններ է վարում «Շախտյորի» հետ՝ դարպասապահ Անատոլի Տրուբինի և «Բավարիայի» հետ՝ Յան Զոմերի տրանսֆերի շուրջ, հայտնում է The Times-ը։
Աղբյուրի համաձայն՝ «ներաձուրիները» 21-ամյա ուկրաինացուն գնահատում են 12 միլիոն եվրո: 34-ամյա շվեյցարացու համար իտալացիները պատրաստ են վճարել մոտ 4 մլն․ եվրո։
Անցած մրցաշրջանում Տրուբինը մասնակցել է 38 խաղի, որոնցից 14-ում դարպասն անառիկ է պահել։ Զոմերը «Բավարիայում» անցկացրել է 36 հանդիպում և 12 անգամ անառիկ է պահել սեփական դարպասը։