«Ինտերը» և Nike-ը երկարաձգել են իրենց համագործակցությունը ևս ութ տարով

«Ինտերը» և Nike-ը երկարաձգել են իրենց համագործակցությունը ութ տարով (մինչև 2031 թվականը): Այս մասին հայտնում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Աղբյուրի համաձայն՝ Nike-ի հետ համագործակցությունը «Ինտերին» կբերի առնվազն 26 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում: Միլանցիները կկարողանան ստանալ ևս 3 միլիոն եվրո՝ կախված վաճառված ապրանքների քանակից։ 2022/2023 մրցաշրջանում «ներաձուրին» ստացել է մոտ 12,5 միլիոն եվրո Nike-ի հետ համագործակցությունից:

«Ինտերն» ու Nike-ը համագործակցում են արդեն քառորդ դար (1998 թվականից)։ «Ներաձուրին» Իտալիայի առաջնությունում միակ ակումբն է, որի համար ամերիկյան բրենդը արտադրում է համազգեստներ։