«Գալաթասարայը» բանավոր առաջարկ է արել «Թոթենհեմին»՝ Դավինսոն Սանչեսի համար

«Գալաթասարայը» բանավոր առաջարկ է արել «Թոթենհեմին» պաշտպան Դավինսոն Սանչեսի համար, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ի իր միկրոբլոգում։

Աղբյուրի համաձայն՝ թուրքական ակումբը կոլումբիացու համար առաջարկել է մոտ 9 միլիոն եվրո, իսկ 27-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված են մի քանի այլ թիմեր։ «Թոթենհեմը» պատրաստ է բաժանվել Սանչեսից Կարիերան շարունակելու համար ակումբ ընտրելու վերջնական որոշումը կմնա խաղացողի վրա։

2022/2023 մրցաշրջանում Սանչեսը «Թոթենհեմի» կազմում անցկացրել է 24 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում գոլ չի խփել։ Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 15 միլիոն եվրո։