«Բարսելոնան» կմասնակցի համացանցում կատալոներենի տարածման նախաձեռնությանը։
Երկուշաբթի օրը «Բարսելոնան» պայմանագիր է ստորագրել Fundació.cat հիմնադրամի հետ, որը քարոզում է կատալոնական լեզուն և մշակույթը առցանց։ Հիմնադրամի հետ միասին ակումբը կաշխատի ինտերնետում կատալոներեն լեզվի խթանման և պաշտպանության նախագծերի վրա:
«Բարսելոնայի» և Fundació.cat-ի համագործակցությունն ուղղված է որոնման համակարգերում կատալոներենի դիրքի վերականգնմանը։ Նշվում է, որ կատալոներեն և .cat տիրույթով վեբ էջերը վերջին ամիսներին կորցնում են իրենց դիրքերը՝ որոնման համակարգերում այլ լեզուներով նույն բովանդակության օգտին արդյունքներ տալիս: Այս իրավիճակը նկատվում է նույնիսկ այն դեպքում, երբ բրաուզերում կատալոներենը որպես առաջնահերթություն է դրված։
Հաղորդվում է, որ «Բարսելոնան» ֆինանսական աջակցություն կտրամադրի Fundació.cat հետազոտությանը, որը նախատեսվում է իրականացնել կատալոներեն և այլ լեզուներով բովանդակություն պարունակող կայքերի որոնման համակարգի տրաֆիկի հիման վրա։ Ուսումնասիրությունից հետո կպատրաստվի ընթացիկ իրավիճակի վերաբերյալ զեկույց, որի հիման վրա հետագայում կմշակվեն նախագծեր՝ թվային միջավայրում կատալոներենը խթանելու համար։