Էշլի Յանգը կարիերան շարունակելու այլ տարբերակ ունի

«Էվերթոնը» մոտ է պաշտպան Էշլի Յանգին ձեռք բերելուն, հայտնում է Sky Sports-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ առաջիկա երկու օրվա ընթացքում ակումբը կարող է համաձայնության գալ 38-ամյա անգլիացու հետ։

Սպասվում է, որ պայմանագիրը նախատեսված կլինի մեկ տարով՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։

Նշենք, որ ֆուտբոլիստը ազատ գործակալի կարգավիճակ ունի: Պաշտպանի նախորդ ակումբը եղել է «Ասթոն Վիլան», որի կազմում նա խաղացել է 2021 թվականի հուլիսից մինչև 2023 թվականի հունիսը։