Արթուրո Վիդալը կարիերան կշարունակի «Ատլետիկո Պարանաենսեում»

Արթուրո Վիդալը կարիերան կշարունակի «Ատլետիկո Պարանաենսեում»:

Չիլիի հավաքականի 36-ամյա կիսապաշտպանը խզել է պայմանագիրը «Ֆլամենգոյի» հետ՝ նախատեսված մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը, և այս շաբաթ բուժզննում կանցնի «Ատլետիկո Պարանաենսեում»։

Վիդալը մինչև տարեվերջ պայմանագիր կկնքի Կուրիտիբայի ակումբի հետ։