«Ռոմայի» նախկին ֆուտբոլիստ Անդրեա Բելոտտին պատմել է, թե ինչպես է տաքսիում հանդիպել «Լացիոյի» երկրպագուի։
«Նստեցի տաքսի, վարորդը նայեց հայելու մեջ և ճանաչեց ինձ։ «Նստիր առաջ»,- ասաց նա, և ես նստեցի։ Սկսեցինք խոսել ֆուտբոլից, ներկայի ֆուտբոլիստներից, անցյալից, ամեն ինչից։ Նա զարմացած էր, որ հայտնի ֆուտբոլիստը նստել է իր մեքենան։ Երբ հասանք, մենք համատեղ լուսանկարվեցինք, նա գրկեց ինձ և ասաց. «Իհարկե, հարգում եմ քեզ, բայց ես «Լացիոյի» երկրպագու եմ»,- derbyderbyderby.it-ը մեջբերում է Բելոտտին։
2022/23 մրցաշրջանում ֆուտբոլիստը «Ռոմայի» կազմում անցկացրել է 47 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։