Մարոկկոյի ազգային հավաքականի և «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատը կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգայի թոփ-ակումբ։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը, «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է պայմանագիր կնքել 26-ամյա ֆուտբոլիստի հետ։ Մանկունիանցիներն անցկացրել են կիսապաշտպանի տրանսֆերի շուրջ բանակցությունների առաջին փուլը։
Սոֆյանը «Ֆիորենտինայի» ֆուտբոլիստ է 2020 թվականի ամռանից։ Կողմերի միջեւ պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ տարվա կեսերին։ Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 30 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում Ամրաբատը բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 հանդիպում և կատարել մեկ գոլային փոխանցում։