Պաու Տորեսը տեղափոխվում է «Ասթոն Վիլա»։
«Վիլյառեալի» պաշտպանը մեկնել է Բիրմինգհեմ, որտեղ այսօր բուժզննում կանցնի։ Ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր կկնքի։
26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերն անգլիական թիմի վրա կարժենա 33 մլն եվրո, եւս 5 մլն կարող է վճարվել բոնուսների տեսքով։
Լա Լիգայում 2022/23 մրցաշրջանում իսպանացին անցկացրել է 34 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։