«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը դժվար թե այս ամառ միանա «Բավարիային»:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, լոնդոնյան ակումբն իր հարձակվողին գնահատում է առնվազն 140 միլիոն եվրո, մյունխենյան ակումբը պատրաստ չէ նման գումար վճարել ֆուտբոլիստի համար։
«Բավարիան» կարող է վերադառնալ Քեյնի համար բանակցություններին հունվարին, երբ հարձակվողի պայմանագրի ավարտին մնա 6 ամիս:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» Քեյնի դիմաց «Թոթենհեմին» առաջարկել է 80 միլիոն եվրո։