«Թոթենհեմը» պատասխանել է «Բավարիայի» առաջարկին

«Թոթենհեմը» չի ընդունի «Բավարիայի» երկրորդ առաջարկը հարձակվող Հարի Քեյնի համար, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ «Բավարիան» 29-ամյա հարձակվողի համար առաջարկել է 80 միլիոն եվրո գումարած բոնուսներ, սակայն անգլիական ակումբը մերժել է առաջարկը։

Քեյնի պայմանագիրը «Թոթենհեմի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ Նախորդ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով 32 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: