«Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է մադրիդյան ակումբի հետ պայմանագրի երկարաձգման մանրամասների մասին։
«Կինս ինձ թույլ տվեց երկարաձգել պայմանագիրը, թույլտվություն տվեց։ Նա ասաց «արա այն, ինչ ուզում ես»: Եվ ես արեցի»,- Կրոսի խոսքերն է մեջբերում RTL-ն:
Հիշեցնենք, որ «Ռեալը» հունիսի 21-ին հայտարարեց 33-ամյա գերմանացու հետ պայմանագրի երկարաձգման մասին՝ մինչև 2024 թվականի ամառ։