Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը պատմել է 2014 թվականի ամռանը Մյունխենի «Բավարիայից» Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու ակնկալիքների մասին։
«Երբ ժամանեցի Մադրիդ, մտածեցի՝ հուսով եմ, որ կարող եմ տիտղոսներ և Չեմպիոնների Լիգան նվաճել: Ես շատ գավաթների էի սպասում, բայց ոչ այսքան։ Ես եկել եմ այնպիսի մեծ ակումբից, ինչպիսին «Բավարիան» է՝ երկար տարիներ խաղալու, իմ տեղը զբաղեցնելու, ակումբի հետ լավ հարաբերություններ ունենալու, իմ որակները ցուցադրելու գաղափարով»,- Կրոսի խոսքերն է մեջբերում Marca-ն՝ հղում անելով ICON El Pais ամսագրին։
Մադրիդի «Ռեալի» հետ կիսապաշտպանը չորս անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, հինգ անգամ դարձել Աշխարհի ակումբային առաջնության հաղթող, երեք անգամ՝ Իսպանիայի առաջնություն։ Ընդհանուր առմամբ, Կրոսը «սերուցքայիններով» մինչ այժմ նվաճել է 20 գավաթ։