Այսօր՝ հուլիսի 10-ին, «Բարսելոնայի» ֆուտբոլիստները արձակուրդից հետո իրենց առաջին մարզումն են անցկացրել։ Ակումբը հայտարարել է, որ Սերխի Ռոբերտոն դարձել է թիմի ավագը։
«Առաջին օրը որպես ավագ»,- գրել է ֆուտբոլիստը սոցցանցում։
Իսպանիայի առաջնության 2022/23 մրցաշրջանում Ռոբերտոն «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ 31-ամյա Ռոբերտոն «Բարսելոնայի» սան է։ Թիմի նախորդ ավագը Սերխիո Բուսկետսն էր, ով այս ամառ տեղափոխվեց «Ինտեր Մայամի»: