«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը խոսել է հարձակվող Վիկտոր Օսիմհենի ապագայի մասին:
«Հաջորդ մրցաշրջանում Օսիմենին կտեսնենք «Նապոլիի» մարզաշապիկով:
Այնուամենայնիվ, եթե նրա համար ավելի քան լավ ֆինանսական առաջարկ ստանանք, ապա մենք ավելի հեռուն կգնանք և կգտնենք մեկ այլ ակնառու տաղանդ»,- նախագահի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Նախորդ մրցաշրջանում 24-ամյա նիգերիացին բոլոր մրցաշարերում նեապոլցիների կազմում անցկացրած 31 խաղում դարձել է 26 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։