Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան մոտ է «Ալ-Իթիհադ» տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Տիբո Վեզիրյանը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 30-ամյա ֆրանսիացին հանգստյան օրերն անցկացրել է Սաուդյան Արաբիայում։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը ծանոթացել է քալ-իթթիհադի» ենթակառուցվածքին։ Սաուդյան ակումբը նրան երեք տարվա պայմանագիր է առաջարկել, Պոգբան կարող է վաստակել մոտ 100 մլն եվրո:
Պոգբան «Յուվենտուս» է վերադարձել անցյալ ամառ։ Վնասվածքների պատճառով 2022/23 մրցաշրջանում նա 10 հանդիպում է անցկացրել թիմի կազմում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը կիսապաշտպանին գնահատում է 15 միլիոն եվրո։
Նախկինում «Ալ-Իթիհադը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք էր բերել Կարիմ Բենզեմային և Ն’Գոլո Կանտեին: