Ուսման Դեմբելեն մտադիր չէ այս ամառ տեղափոխվել ՊՍԺ

«Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն մտադիր չէ այս ամառ տեղափոխվել ՊՍԺ, հայտնում է Football Espana-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ Դեմբելեն ցանկանում է մնալ կատալոնական ակումբում՝ չնայած նրան, որ պայմանագրի ավարտին մնացել է ընդամենը մեկ տարի։ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին նույնպես հույս ունի ֆուտբոլիստին պահել ակումբում։ Դեմբելեի ներկայացուցիչներն արդեն բանակցություններ են վարում կատալոնացիների հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։ Իսպանական ակումբի ղեկավարությունը վստահ է, որ առաջիկա շաբաթների ընթացքում նոր պայմանագիր կկնքվի 26-ամյա ֆուտբոլիստի հետ։

Դեմբելեն դեռևս հնարավորություն ունի 50 միլիոն եվրոյով հեռանալ «Բարսելոնայից» մինչև հուլիսի վերջ, բայց նա չի պատրաստվում դիտարկել այլ թիմերի առաջարկները՝ չնայած «Պարի Սեն Ժերմենի» մեծ հետաքրքրությանը: Ինքը՝ փարիզյան ակումբը, նույնպես պաշտոնական առաջարկ չի ներկայացրել ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ։

2022/2023 մրցաշրջանում Դեմբելեն «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 35 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է ութ գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 60 միլիոն եվրո։