«Նապոլին» ներկայացրել է 2023/24 մրցաշրջանի նոր մարզաշապիկը

«Նապոլիի» մամուլի ծառայությունը սոցցանցերում ներկայացրել է 2023/24 մրցաշրջանի նոր մարզաշապիկը։

EA7-ը՝ Emporio Armani-ի սպորտային ապրանքանիշը, նույնպես նշանակված է որպես տեխնիկական հովանավոր։

«Սա նոր դարաշրջանի սկիզբ է ակումբի և այն սյուների համար, որոնց վրա այն հիմնված է: Սա մի կողմից ամուր կապ է իրենց քաղաքի հետ, մյուս կողմից՝ աշխարհով մեկ «Նապոլիի» երկրպագուների ներկայությունը, ովքեր հաղթանակի կապակցությամբ կապույտ գույնով զարդարում են միջազգային խոշոր քաղաքների փողոցները։

Ակումբը կամուրջ է հանդիսանում թիմի հանդեպ կիրքի միջև, որը ծագել է Նեապոլ քաղաքում և բոլոր մայրցամաքներում բոլոր տարիքի միլիոնավոր երկրպագուների միջև, ովքեր սերնդեսերունդ փոխանցում են իրենց սերը կապույտ մարզաշապիկի հանդեպ» – ասվում է ակումբի հայտարարության մեջ։