«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է անգլիացի վինգեր Ռահիմ Ստերլինգի մասին:
«Նա իսկապես լավ ֆուտբոլիստ է: Բայց ակումբում տիրող հանգամանքներից ելնելով, երբեմն ֆուտբոլիստի համար հեշտ չէ արագ հարմարվել և ցույց տալ նույն խաղը, որը ցույց է տվել մեկ այլ թիմում:
Մենք պատասխանատու ենք զգում ճիշտ միջավայր ստեղծելու համար։ Մենք պետք է կրճատենք ֆուտբոլիստների թիվը թիմում, քանի որ այն չափազանց մեծ է: Սա ակնհայտորեն չի նպաստել նորեկների առաջընթացին, ովքեր ակումբ են եկել որոշակի ակնկալիքներով»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում իր Twitter-ում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Սթերլինգը «Չելսի» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթիից» անցած ամառ 56 միլիոն եվրոյի դիմաց: 2022/2023 մրցաշրջանում անգլիացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում, որոնցում դարձել է 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի արժեքը, Transfermarkt-ի տվյալներով, կազմում է 55 միլիոն եվրո։