«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը պատրատ են պաշտպան Հարի Մագուայերին վաճառել, սակայն ցանկանում են նրա վաճառքի դիմաց ստանալ 58 միլիոն եվրո, հայտնում է Manchester Evening News-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ եթե անգլիացին մնա թիմում, ապա նրան կխլեն ավագի թեւկապը։ 30-ամյա Մագուայերը, ամենայն հավանականությամբ, կհամարվի ակումբի կողմից որպես այն ֆուտբոլիստներից մեկը, որից կարող է բաժանվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Մագուայերը միացավ «Մանչեսթեր Յունայթեդին» 2019 թվականի ամռանը, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» նրա տեղափոխության համար վճարեց «Լեսթերին» 87 միլիոն եվրո։
Այս ընթացքում պաշտպանը մասնակցել է 175 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Կողմերի միջև պայմանագիրն ավարտվում է երկու մրցաշրջանից։