Լուկաս Էրնանդես․ «ՊՍԺ-ն հավակնոտ ակումբ է, որը միշտ ձգտում է գավաթների»

Պաշտպան Լուկաս Էրնանդեսը կիսվել է իր հույզերով «Բավարիայից» ՊՍԺ տեղափոխվելուց հետո։

«Ես վաղուց էի երազել նման տրանսֆերի մասին, և հիմա դա եղավ: Իհարկե, սա առանձնահատուկ օր է ինձ համար, ես շատ ուրախ եմ։

ՊՍԺ-ն հավակնոտ ակումբ է, որը միշտ ձգտում է գավաթների։ Այս թիմը ցանկանում է մեծ նվաճումների հասնել։ Ես ցանկանում եմ լինել ընտանիքի անդամ և շատ տիտղոսներ նվաճել: Խոստանում եմ, որ կանեմ ամեն ինչ իմ նպատակներին հասնելու համար։

Այո, տարիքի բերումով դեռ շատ բան ունեմ սովորելու։ Բայց գավաթներն ինձ ամենաշատը մոտիվացնում են: Ես խաղում եմ հաղթելու համար և ցանկանում եմ հաղթել ՊՍԺ-ի հետ ամեն ինչ»,- Էրնանդեսի խոսքերն է մեջբերում փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն Էրնանդեսի տրանսֆերի համար վճարել է մոտ 50 միլիոն եվրո։Պաշտպանը «Բավարիայում» հանդես է եկել չորս տարի (2019 թվականից)։ 2022/2023 մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 11 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։