«Յուվենտուսը» լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում «Սևիլիայի» և Մարոկկոյի հավաքականի 26-ամյա հարձակվող Յուսեֆ Էն-Նեսիրիի նկատմամբ, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Ըստ աղբյուրի՝ ակումբը դիտարկում է մարոկկացի հարձակվողին որպես Դուշան Վլահովիչի հնարավոր փոխարինող, եթե սերբը հեռանա ակումբից։ Էն-Նեսիրիի ֆուտբոլային որակները գրավում են թուրինյան ակումբի գործակալներին՝ դարձնելով նրան այս ամառվա լավագույն ընտրությունը: Մարոկկացի ֆուտբոլիստին իսպանական ակումբի հետ գործող պայմանագրի ավարտին մնացել է երկու տարի:
2022/2023 մրցաշրջանում Էն-Նեսիրին «Սևիլիայի» կազմում Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 34 հանդիպում, որոնցում խփել է ութ գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 20 միլիոն եվրո: