Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Գարեթ Բեյլը պատմել է, թե ինչու է որոշել կարիերան ավարտել 33 տարեկանում։
«Ես չեմ դադարել սիրել խաղը, ես պարզապես զգում էի, որ հասել եմ այն ամենին, ինչ ուզում էի: Ես ոչ մի բանի համար չեմ ափսոսում։ Ես շատ գոհ եմ իմ կարիերայից։ Ուելսում ես նույնպես ցանկանում եմ ժամանակ տալ հաջորդ սերնդին։ Հուսով եմ՝ ցույց տվեցի նրանց, թե ինչ ենք ակնկալում մեր թիմից, երբ խաղում ենք և ինչ ենք անում հանդերձարանում։ Ես ուզում էի ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ: Երեխաներս այնքան արագ են մեծանում, որ ինձ թվում էր, թե շատ բան եմ բաց թողել»,- Բեյլի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Բեյլը խաղացել է նաև «Սաութհեմփթոնում», «Թոթենհեմում» և «Լոս Անջելեսում»: