Իտալիայի նախկին պաշտպան Ֆաբիո Կանավարոն վերհիշել է 2006 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը, որում «աձուրիները» հաղթեցին Ֆրանսիայի հավաքականին։ Գրեթե 17 տարի անց 49-ամյա Կանավարոն խոստովանում է, որ վախենում էր Բեռլինի Օլիմպիական խաղերում Զինեդին Զիդանի և նրա մյուս խաղընկերների հետ այդ հանդիպումից։
«Երբ գնացինք ֆրանսիացիների ձեռքը սեղմելու, այդ պահին ես վախեցա։ Նրանք մեզնից ուժեղ եղե՞լ են։ Իհարկե, նրանք եղել են: Ե՛վ ֆիզիկապես, և՛ տեխնիկապես։
Բացի այդ, ես արդեն պարտվել եմ նրանց Ռոտերդամում Եվրոյի եզրափակչում, պարտվել եմ նրանց 98-ին 11 մետրանոցներով, երբ Բաջոն չիրացրեց իր 11 մետրանոցը, այնպես որ, այո, վախենում էի»,- ասել է Կանավարոն TEAM Serie A-ին տված հարցազրույցում։ FR.
Հիշեցնենք, որ 2006 թվականի հուլիսի 9-ին Իտալիան, 11 մետրանոց հարվածաշարում հաղթելով Ֆրանսիային (1:1, 5:3), պատմության մեջ չորրորդ անգամ նվաճեց աշխարհի գավաթը։ «Սկուադրան» 1982 թվականից ի վեր առաջին անգամ վերադարձավ գագաթ։ Այդ ժամանակ Մարչելո Լիպիի թիմը ուներ բազմաթիվ տաղանդավոր խաղացողներ, այդ թվում՝ Ջանլուիջի Բուֆոնը, Անդրեա Պիրլոն, Ֆրանչեսկո Տոտտին և Ֆաբիո Կանավարոն: Վերջինս այն ժամանակ շատ հաջող մրցաշրջան անցկացրեց։