Դուշան Վլահովիչը գոհ չէ «Յուվենտուսում» իր դիրքից

«Չելսին» շարունակում է հետաքրքրվել «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչի ծառայություններով։ Ակումբը կփորձի որքան հնարավոր է շուտ պայմանագիր կնքել նրա հետ, հայտնում է լրագրող Ալֆրեդո Պեդուլլան։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը այնքան էլ գոհ չէ «Յուվենտուսում» իր դիրքից, ուստի պատրաստ է կարիերան շարունակել այլ ակումբում։

Բացի այդ, ֆուտբոլիստով անձամբ է հետաքրքրված «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն:

2022/23 մրցաշրջանում սերբը բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում, դարձել 14 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։