«Չելսին» ներկայացրել է 2023/24 մրցաշրջանի նոր մարզաշապիկը

Լոնդոնի «Չելսին» իր պաշտոնական կայքում ներկայացրել է թիմի նոր մարզաշապիկը գալիք մրցաշրջանի համար։ «Չելսիի» նոր համազգեստն ունի դասական դիզայն՝ ոգեշնչված 1997/1998 մրցաշրջանից, երբ լոնդոնցիները նվաճեցին ՈՒԵՖԱ-ի գավաթակիրների գավաթը: Նաև այս տեսքով «արիստոկրատները» նվաճեցին լիգայի գավաթը և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։

«2023/24 մրցաշրջանի նոր դիզայնը հիշեցնում է մեր անցյալը, մինչդեռ լրացուցիչ ոսկեգույն մանրամասները, ներառյալ ծիածանագույն խորհրդանիշը, ընդգծում են 1990-ականների հայտնի «Քինգի ճանապարհի» հեղինակությունն ու հմայքը: Շապիկի վրա պատկերված է մռնչող առյուծ՝ «Չելսիի» հեղինակության և պատմության խորհրդանիշը: Չնայած ակումբը փոխվում է, բայց հպարտությունը մնում է նույնը։ Մարզաշապիկի մանրամասները հենց դա են հուշում. «Չելսին» մնում է Լոնդոնի հպարտությունը»,- ասվում է նոր մարզաշապիկի պաշտոնական ներկայացման մեջ: