«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն խոստովանել է, որ կցանկանար դառնալ անգլիական թիմի ավագը։
«Անկեղծ ասած, ինձ դուր է գալիս ավագ լինելը: Ես սիրում եմ օրինակ բերել, առաջինը մարզվել, ինձ դուր է գալիս այդ ամենը։ Ավագի թեւկապը ոչ այլ ինչ է, քան խորհրդանիշ, բայց նման ֆուտբոլիստները պետք է խոսեն մրցավարների հետ, օրինակ լինեն։ Ինձ դա դուր է գալիս»,- Կազեմիրոյի խոսքերն է մեջբերում Goal-ը։
31-ամյա Կազեմիրոն «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Ռեալից» 2022 թվականի ամռանը։ Անգլիայի Պրեմիեր Լիգայում բրազիլացի կիսապաշտպանը անցկացրել է 28 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Կողմերի միջեւ պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026 թվականի ամառ։